Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչո՞վ է օգտակար և վնասակար վարսակաձավար. ankakh.com

Ինչո՞վ է օգտակար և վնասակար վարսակաձավար. ankakh.com

Թերևս բոլորը գիտեն, որ սննդաբաններն ու առողջ սննդի ջատագովները խորհուրդ են տալիս առավոտյան նախաճաշին ուտել վարսակաձավարով շիլա: Սակայն սա ևս բոլոր մթերքների նման ունի ցուցումներ եւ հակացուցումներ:

Վարսակաձավարի օգուտը

Վարսակաձավարը մեծ քանակությամբ ածխաջրեր է պարունակում` հրաշալի աղբյուր էներգիայի համար: Բանն այն է, որ վարսաձավարի բարդ ածխաջրերն օրգանիզմին զվարթություն ու էներգիա են հաղորդում մինչև երեկո:

Այս մթերքը մեծ քանակությամբ միկրոտարրեր ու վիտամիններ է պարունակում, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը: Ուստի, անկասկած, վարսակափաթիլի շիլան օգտակար է հատկապես այն մարդկանց համար, որոնք տառապում են ավելորդ քաշի ու աղեստամոքսային համակարգի խնդիրներից. պրոտեինն ու բջջանքը նպաստում են մկանային հյուսվածքի նվազմանը:

Վարսակաձավարի В վիտամինը կարգավորում է մարսողությունը, դրական ազդեցություն ունենում մաշկի վրա: Մաշկաբորբերից ու ալերգիաներից տառապողներին այն առաջարկվում է որպես հիմնական ուտեստ, օգտակար է նաև փորլուծի ու փորափքանքի դեպքում:

Ֆոսֆորն ու կալցիումն ամրացնում են ոսկրային համակարգը, մազարմատներն ու եղունգները: Այս իմաստով այն շատ օգտակար մթերք է հենաշարժողական համակարգի հիվանդությունների ժամանակ:

Վարսակաձավարն արդյունավետ մթերք է սիրտ-անոթային ու արյան հիվանդությունների դեպքում` երկաթի ու հանքային նյութերի պարունակության շնորհիվ:

Վարսակաձավարի մեջ նաև յոդ կա, որն օգտակար է մտավոր զարգացման, А և Е վիտամինները` գեղեցկության համար, իսկ կալիումն ու մագնեզիումը վերացնում են մկանային հոգնածությունը: Ամենակարևորն այն է, որ վարսակաձավարը արտահայտված հակաօքսիդանտ հատկություն ունի:

Վնասը

Այս մթերքը վտանգավոր է այն մարդկանց համար, որոնք տառապում են ցելիակիայով` հացահատիկների նկատմամբ անընկալունակությամբ:

Վարսակաձավարի չափից շատ կիրառումը կարող է հանգեցնել բացասական ազդեցության. մթերքի ֆիթինաթթուն, կուտակվելով օրգանիզմում, կարող է ոսկրահյուսվածքից կալցիումի լվացման հանգեցնել:

Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ արագ պատրաստման փաթիլներն, իրականում, մշակման ընթացքում արդեն կորցրել են վիտամինների մի մասն ու նաև նյութափոխանակությունը կարգավորելու հատկությունը:

Վարսակաձավարի օգուտն ու վնասն ամբողջությամբ ուսումնասիրված է: Սա թերևս այն եզակի մթերքներից է, որոնք գրեթե հակացուցում չունեն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ